211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:42 13-02-2014

Ոստիկանության բաժիններում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը

Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ, հակահետևակային նռնակի պայթուցիչ և հակատանկային ական: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.30-ին, 1969 թ. ծնված Մակիչ Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` փողը և խզակոթը կարճեցված, նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին, 1969 թ. ծնված Մայիս Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, 1975 թ. ծնված Գնել Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի և 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 13.45-ին, 1986 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր