211652_close_icon
views-count1434 դիտում article-date 15:14 03-06-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն։ Վստահ եմ, որ ՉԺՀ կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր