211652_close_icon
views-count1043 դիտում article-date 22:00 03-06-2015

Ես անչափ ուրախ եմ, որ իմ պատմությունը հայտնվել է տաղանդավոր շարադրողի և ռեժիսորի ձեռքերում. Սոլենբերգ

Հոլիվուդյան ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Քլինթ Իսթվուդը պատմել իր նոր նկարահանվելիք ֆիլմի պլանների մասին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Hollywood Reporter»-ին, 85-ամյա ռեժիսորի նոր ֆիլմի հերոսը օդաչու Չեսլի Սալենբերգերն է, ով 2009-ին լինելով ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի ղեկավարը, նստեցրել է ինքնաթիռը Հուդզոն գետի ջրերի վրա այն բանից հետո, երբ նա օդում բախվել էր կանադական սագերի երամին: Հաջող վայրեջքի արդյունքում բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են մնացել: Անձամբ Սալենբերգերը գոհ է այն բանից, որ իր մասին ֆիլմ կնկարահանվի: «Ես անչափ ուրախ եմ, որ իմ պատմությունը հայտնվել է տաղանդավոր շարադրողի և ռեժիսորի՝ Քլինթ Իսթվուդի, ինչպես նաև ստուգված պրոդյուսերներ Ալին Սթյուարտի և Ֆրենկ Մարշալի ձեռքերում: Կինոնախագիծը չէր կարող ավելի լավ տուն գտնել, քան «Warner Bros. Pictures»-ը: Դա իրոք երրազանքի թիմ է», - ասել է 64-ամյա Սալենբերգերը:

Նմանատիպ նյութեր