50206 դիտում
14:15 25-10-2024
Սրբապղծություն՝ Լոռու մարզում. տականքը կամ տականքները կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռն ու այնտեղից հափշտակություններ կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ ստահակները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Այնուհետև ճիվաղները լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արմեն Գալստյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+