976 դիտում
19:00 03-06-2015
Ոստիկանության շտաբի ստուգումներով` ոստիկանները հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից
Քաղաքացի Գրիգոր Ա.-ն 2014 թվականի նոյեմբերի 12-ին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին ևհայտնել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն է կատարվել:
ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1787 դիտում
12:04 10-07-2015
Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից. ՀՔԾ
1556 դիտում
11:06 27-05-2015
Կոտայքի բաժնի աշխատակիցները, չարաշահելով լիազորությունները, հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից
1422 դիտում
17:56 25-05-2015
Ոստիկանության աշխատակիցները բնակարանի գողության փորձի դեպքը թաքցրել են հաշվառումից. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը