211652_close_icon
views-count1230 դիտում article-date 16:42 04-06-2015

Ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը. Ճապոնիայի ԱԳՆ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Ուկրաինայի իրավիճակը և մի շարք տարբեր միջազգային հարցեր: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը ժամանակակից իրողության բարդ հարցերի շուրջ: Մասնավորապես, ապացուցել, որ Ճապոնիան չի ճանաչում ստատուս-քվոում փոփոխությունները ուժի կիրառմամբ և ընդգծել օրենքի գերակայությանը, Ուկրանայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակվածությունը:

Նմանատիպ նյութեր