5547 դիտում
23:44 04-06-2015
Տավուշի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած ազատամարտիկը ընտանիքի հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տավուշի մարզի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած 51-ամյա Հենրիկ Ադամյանը, ով վարձով է ապրում, կանգնած է ընտանիքի հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ, քանի որ չի կարողացել կուտակված պարտքը մարել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին ճարահատյալ ահազանգեց ազատամարտիկի կինը` Մանթաշյան 6-րդ փողոցի 4-րդ տան բնակիչ, 50-ամյա Մարինե Սիրունյանը:
Մ. Սիրունյանը պատմեց, որ ամուսինը ազատամարտիկ 51-ամյա Հենրիկ Ադամյանն է, ով բնակվել է ՌԴ-ում, 1989 թվականին հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից` եկել է Հայաստան և 1989-ից մինչև 1993 թվականը մասնակցել Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի ինքնապաշտպանական մարտերին:
1992 և 1993 թվականներին վիրավորվել է և ստացել կանտուզիա:
Ամուսիններն ու 2 երեխաները՝ 24-ամյա Լիաննա Ադամյանը և 26-ամյա Հարություն Ադամյանը, բնակվել են վարձով` Երևանում:
Սոցիալական խնդիրներից ելնելով` 9 ամիս է տան վարձը չեն կարողացել մուծել և կուտակել են պարտք` 450 000 դրամի չափով, այժմ տան տերը խնդրում է դուրս գան տանից:
Հենրիկը 1 տարի է չի կարողանում աշխատել և գտնվում է անկողնային վիճակում, աշխատում է միայն Մարինեն և չեն կարողանում հոգալ չնչին ծախսերը:
Այժմ հայտնվել են անելանելի վիճակում և տնից դուրս գալու դեպքում չգիտեն որտեղ են բնակվելու:
Ընտանիքը դիմում և խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց:
Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 096 57-51-53 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)