17768 դիտում
20:53 21-02-2018
Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Այնթապ գյուղում ապրող Եփրեմյանների բազմազավակ ընտանիքը, որտեղ ապրում է 4 անչափահաս երեխա և 3 կին, կանգնել է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ:
Տունը, չնայած անմխիթար պայմաններին, կացարան է բազամազավակ ընտանիքի համար, սակայն զրկվելու դեպքում, չգիտեն, ինչ են անելու, որտեղ են գիշերելու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրը կայանում է նրանում, որ Աննա Եփրեմյանի նախկին ամուսինը՝ Վարդան Դարբինյանը, գնել է ավտոմեքենա, այնուհետև չի կարողացել վճարել գումարը, ինչ պատճառով էլ մեքենայի տերը դիմել է դատարան, նրա հայցը բավարավել է, ԴԱՀԿ-ն էլ աճուրդի միջոցով վաճառել է հողատարածքը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Աննայի մայրը՝ Ռուզանն Ղասաբողլյանը, ասաց.
-Դեպքը տեղի է ունեցել 7 տարի առաջ: Փեսաս հենց հասկացավ, որ չի կարողանում վճարի մեքենայի գումարը, թողեց ու փախավ Ռուսաստանի Դաշնություն, մեքենան էլ տերը հետ չվերցրեց, այն մարդը, ով երաշխավորել է Վարդանին գնելու համար, մասնատեց մեքենան և վաճառեց: Տերն էլ, տեսնելով, որ երաշխավորը անգործունակ է, չի կարող մեքենայի գումարը վճարել, պահանջ ներկայացրեց աղջկաս հողի նկատմամբ:
Սկսվեց դատական գործընթաց, ԴԱՀԿ-ն եկավ 4000 ԱՄՆ դոլար գնահատեց հողը և դրեց աճուրդի: Մենք բողոքարկեցինք, աճուրդը մի պահ կանգնեցրեցին, այնուհետև նորից վերականգնեցին, որի արդյուքնում հողի գինը ընկավ միչև 670.000 դրամ:
ԴԱՀԿ-ի աշխատակից ոմն Կարեն Ստեփանյանը, աղջկաս մի թղթի տակ առանց նայելու ստորագրել տվեց, որը հետո իմացանք, որ առուվաճառքի պայմանագիր է եղել, որից, հետո Կարենը ասեց, որ 5000 ԱՄՆ դոլար տուր՝ տունը վաճառեմ ձեզ:
Չենք կարողանում գումարը հայթհայթել, որ հետ վերադարձնենք մեր տունը: Փաստացի հիմա մեր հողատարածքը ապօրինաբար վերցրել են: Երեկ երեկոյան 20 ոստիկան էին եկել տուն, որ մեզ վտարեն, երեխաները վախեցել էին, մի խոսքով՝ մի ահավոր վիճակ:
Հարևանները նույնպես գտնվում էին տանը և հաստատեցին ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և որ նրանց սեփականությունից զրկել են խաբեությամբ: Ասացին, որ երևի տեսել են տանը տղամարդ չկա, ասել են մեզնով անենք հողատարածքը:
Անապահով ընտանիքի միակ ապրելու եկամուտը նպաստն է ու հաշմանդամության թոշակը, նրանք ոչ մեկից սնունդ կամ գումար չեն խնդրում, այլ որ իրենց հողատարածքին խարդախությամբ տիրացած ԴԱՀԿ-ի աշխատակիցը պատասխան տա իր արարքների համար և իրենց հողատարածքը հատկացնի իրենց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+