211652_close_icon
views-count24985 դիտում article-date 09:43 03-08-2017

Աշտարակ քաղաքում ապրող բազմազավակ ընտանիքը, որտեղ 4 ապագա զինվոր է մեծանում, մեր օգնության կարիքն ունի. նրանք կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընտանիքը մշտապես պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում, հատկապես բազմազավակ ընտանիքը, որտեղ, օրինակ, հայրենիքի 4 ապագա պաշտպան է մեծանում: Խոսքը գնում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արա 1 թաղամասի 8-րդ փողոցի տուն 1-ի Ա հասցում արդեն 4 տարի վարձով ապրող Պողոսյանների 10 հոգանոց ընտանիքի մասին: 8 անչափահաս երեխաներով հարուստ ծնողները հիմնական աշխատանք չունեն: Տան պայմաններն էլ այնպիսին են, որ ապահովված չեն կոմունալ և կենցաղային առաջնային հարմարություններով, սակայն դա էլ դեռ ամենը չէ. նրանց ամենամեծ խնդիրն այն է, որ տան սեփականատերն այն վաճառել է, և իրենց էլ քիչ ժամանակ է մնացել այն լքելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմազավակ ընտանիքը, որի միակ եկամուտը նպաստն է, չի կարողանում նոր բնակարան վարձել, քանի որ տան տերերը, իմանալով, որ 6 անչափահաս երեխա պետք է բնակվի, հրաժարվում են վարձով տրամադրել: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զույցում երեխաների մայրը՝ Գայանե Մակարյանը, ասաց. «Ստեղծված անելանելի իրավիճակից ոչ մի ելք չենք կարողանում գտնել: Մնացել է 15 օր, որ տունը ազատենք, սակայն որտեղ դիմում ենք, որ նոր բնակարան վարձենք, չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ երեխաները շատ են, և իրենց տունը կվնասեն: Կանգնած ենք դրսում մնալու վտանգի առաջ: Բարեկամներ չունենք, որ մեզ օգնեն, մենք էլ այդքան չենք կարողանում աշխատել, որ նոր բնակարան գնենք, մեր միակ եկամուտը 78 հազար դրամ նպաստն է: Երեխաների մեծանալուն զուգահեռ առաջանում են նոր խնդիրներ՝ կապված հագուստի, դպրոցական իրերի` պայուսակի, գրենական պիտույքների հետ: Այս ամենից բացի, հոսանքի գումարը, այս տան 5 ամսվա վարձը չենք վճարել, խանութներում էլ այնքան պարտք է կուտակվել, որ արդեն ամաչում ենք ինչ-որ բան խնդրել: Չգիտենք` ինչ անենք, ում դիմենք, որ գոնե մեր գլխին ծածկ ունենանք, մնացած հարցերն էլի մի կերպ կլուծենք»: Ընտանիքի հայրը՝ Գարեգին Պողոսյանն էլ ասաց, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հիմնական աշխատանք գտնել: Ասաց նաև, որ ապագա 4 զինվոր են մեծացնում, և նրանք պետք է պաշտպանեն այն հայրենիքը, որտեղ իրենք գոնե մի փոքրիկ բնակարան չունեն: Վերջում ծնողները դիմեցին ՀՀ վարչապետին, Արագածոտնի մարզպետարանին և մյուս հոգատար մարդկանց, որ ինչ-որ կերպ օգտակար լինեն իրենց կացարան ձեռք բերելու հարցում: Պողոսյաններին օգնություն տրամադրել կամ բնակարանի հարցին օժանդակել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]093-50-44-36[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր