211652_close_icon
views-count40992 դիտում article-date 00:10 05-06-2015

Ողբերգական դեպք` Լոռու մարզում. պապը, հայրը և որդին Нива-ով ընկել են Դեբեդ գետը. թոռը փրկվել է, հոր դին հայտնաբերվել է, պապը փնտրվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 ZA 719 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղպատ-Աղթալա ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում գտնվող 21-ամյա Վահան Արմենի Սիմոնյանը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայկի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` Թումանյանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով նշված վայր են ժամանել նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր քիչ առաջ քաղաքացիների, ոստիկանների հետ համատեղ գետից դուրս բերեցին ավտոմեքենան: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Վասիլի Սիմոնյանի դին: Դեպքի վայր ժամանած իրավապահներին Վ. Սիմոնյանը հայտնել է, որ Արմենը իր հայրն է և բացի նրանից ավտոմեքենայում եղել է նաև Արմենի հայրը` իր պապը` 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանը, ում փրկարարներն ու իրավապահները գյուղացիների հետ միասին այս պահին փնտրում են: Կան կասկածներ, որ հնարավոր է` պապը նույնպես ջրահեղձ է եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները և տեղի ոստիկանության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ` Սիմոնյանները բնակվում են Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր