Ամստերդամն առաջին տեղն է զբաղեցրել էքստազիի և մարիխուանայի օգտագործման մակարդակով
Լոնդոնն առաջատար է եվրոպական մայրաքաղաքների շարքում կոկաինի հետքերով, որոնք հայտնաբերվել են քաղաքային կոյուղում։
Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, թմրանյութերի վերահսկողության եվրոպական գործակալությունը համեմատել է ավելի քան 50 քաղաքների տվյալները։
Միջին արդյունքները ցույց են տալիս, որ 2014 թ. Լոնդոնի բնակիչներն օրական օգտագործել են 1000 մարդու հաշվով 737 մգ կոկաին։
Գործակալությունը հանգել է այն եզրակացության, որ թմրանյութերի վիրտուալ շուկաները վերահսկելը չափազանց դժվար է։
Ամստերդամն առաջին տեղն է զբաղեցրել էքստազիի և մարիխուանայի օգտագործման մակարդակով։ Օսլոն և Դրեզդենն առաջատար են ամֆետամինի օգտագործմամբ։