50 Cent-ը հայ ընկերուհի ունի
Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը սիրավեպ է սկսել հայազգի գեղեցկուհի Նենսի Բաբոչյանի հետ:
Ռեփերն իր ընկերուհու հետ ներկայացել է կարմիր գորգին` հունիսի 1-ին Նյու Յորքում տեղի ունեցած Մելիսա Մաքարթնիի «Spy» ֆիլմի պրեմիերային, որից հետո հաջորդ օրը՝ հունիսի 2-ին՝ «Power» սերիալի պրեմիերային:
Զույգի համատեղ լուսանկարներն ակնհայտ փաստում են, որ 39-ամյա ռեփերը շատ երջանիկ է իր գեղեցկուհի ընկերուհու կողքին: