211652_close_icon
views-count3497 դիտում article-date 09:13 08-06-2015

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 7-8-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևանի Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվել է 1300 քմ խոտածածկ տարածք, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում` 600 քմ, Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում` 700 քմ, Էրեբունի օդանակայանի թիվ 50 տան մոտակայքում` 7000 քմ, Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտակայքում` 500 քմ, Էրեբունի թաղամասի ավտոբազայի մոտակայքում` 1 հա, Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետարանի մոտակա այգում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, 5 պտղատու ծառեր, Մուսալեռ գյուղի գերեզմանատանն` 1 հա խոտածածկ տարածք, Հռիփսիմե վանքի մոտակա գերազմանատանն` 6000 քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր