211652_close_icon
views-count1125 դիտում article-date 09:46 08-06-2015

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում 10%-ի շեմը հաղթահարել է 4 կուսակցություն

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 40,8%-ը, այնուամենայնիվ, չի կարողացել ապահովել տեղերի մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է Ria Novosti-ն: Քվեաթերթիկների 100% հաշվարկի նախնական տվյալներով՝ ԱԶԿ-ն ձեռք է բերել խորհրդարանում 256 տեղ, ձախ կենտրոնամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25,2%-ը՝ 133 տեղով, ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,5%` 83 տեղով և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 12,9%՝ 78 տեղով:

Նմանատիպ նյութեր