211652_close_icon
views-count4768 դիտում article-date 12:27 08-06-2015

Հակոբ Հակոբյանի կողմից օգնություն ստացած քաղաքացին այսօր նրան մեղադրում է իրեն ծեծելու մեջ, որպեսզի փող կորզի. ինչպես գործարարն է ասում՝ մի գիժ քար է գցել, հիմա հազար խելոք չեն կարողանում հավաքել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով իր որդու հետ փողոցում վատացած և ընկած քաղաքացուն օգնություն է ցուցաբերել, այսօր շնորհակալության արժանանալու փոխարեն վերջինիս կողմից զրպարտանքի է ենթարկվում: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը: Նա պատմեց, որ օրեր առաջ իրենց տարածքով անցնելիս փողոցում նկատել են գետնին ընկած ու թփրտացող քաղաքացուն և անմիջապես օգնության են հասել: Վերջինս գիտակցության գալուց հետո շնորհակալություն հայտնելու փոխարեն ասել է,՝ թե դուք եք ինձ ծեծել, իսկ ավելի ուշ նրա հարազատները գործարարից գումար են պահանջել կամ առաջարկել զբաղվել տվյալ մարդու կնոջ բուժման ծախսերով, ով, նրանց փոխանցմամբ, հիվանդ է: Գործարարը հրաժարվել է, ինչից հետո էլ փորձել են մեկ այլ շանտաժի միջոցով գումար կորզել. գնացել են ոստիկանություն և հայտնել, թե իրենց հարազատին ծեծի են ենթարկել ու անօգնական թողնելով՝ հեռացել: «Ինչպե՞ս կարելի է վշտի մեջ գտնվող մարդուն նման շանտաժի ենթարկել: Ինչ-ինչ, բայց մարդու վիշտը հարգել է պետք, իսկ մի գիժ քար է գցում, հազար խելոք չեն կարողանում հավաքել: Հիմա ես իմ վիշտը թողած՝ ստիպված եմ բոլորին իրողությունը պատմել: Այդ լուրերը կարդալով ու տեղեկանալով, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից, անձամբ զանգահարել եմ ոստիկանություն և հայտնել, որ տանն եմ, և եթե պետք է, անձամբ կարող եմ ներկայանալ, բայց ասացին՝ ոչ, նման անհրաժեշտություն չկա: Սրտացավ մարդիկ ու ընկերներս զանգահարում են ու ասում, որ եթե պետք է, արի մեր ամառանոցում թաքնվի կամ էլ մեր տանը: Ինչի՞ պետք է չեղած տեղը նման բանի հավատան, որ ինձ էլ նման առաջարկություն անեն: Ի՞նչ է, որ հիմա փողոցում վատացած ու գետնին ընկած մարդու տեսնենք, պետք է խիղճներս կորցրած չմոտենա՞նք: Ինչպե՞ս կարեղ են մարդկային արժեքները նման անհիմն մեղադրանքներով զրոյացնել»,-ասաց Հ. Հակոբյանը: Ի դեպ, նա նշեց, որ այն ընթացքում, երբ քաղաքացուն օգնություն էր ցուցաբերում իր որդու հետ, 10-ից ավելի ականատեսներ են եղել: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/07/55606/]հայտնել [/url]էր, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել էին, որ գլխուղեղի ցնցում` (հարցականով) ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը և նրա որդին:

Նմանատիպ նյութեր