2415 դիտում
13:48 08-06-2015
Երեխան, ում հայ բժիշկները ապրելու հույս չէին տալիս, գերմանացիների օգնությամբ շուտով քայլելու է. մայրը դիմում է հանրության աջակցությանը. տեսանյութ
Երևանաբնակ 5-ամյա փոքրիկ Հայկ Ներսեսյանը ծնվել էր 5.5 ամսականում Մանկական ուղեղային կաթվածով: Բժիշկները նրան ապրելու շանսեր չէին տալիս և առաջարկում էին մորը հրաժարվել երեխայից, սակայն նա մինչ օրս համառ պայքարում է զավակի առողջացման համար: Հայրը նրանց լքեց հենց հիվանդանոցում, սակայն գտնվեցին բազմաթիվ բարի մարդիկ, ովքեր կանգնեցին նրանց կողքին:
Հանգանակությունների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել նախավիրահատական բուժման կուրս Գերմանիայի Դաշնությունում: Այժմ Հայկը ինտենսիվ վերականգնողական բուժման մեջ է, նրան նախապատրաստում են վիրահատության, որի արդյունքում նա կկարողանա քայլել:
Վիրահատության օրը գերմանական կլինիկայում արդեն նշանակված է՝ 15.03.2016թ.: Հայկն արդեն 2016 թվականի փետրվարին պետք է լինի կլինիկայում: Թեև մինչև վիրահատությունը դեռ բավական ժամանակ կա, սակայն դրա համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, իսկ մայրը դրա հնարավորությունը չունի, և դիմում է հանրության օգնությանը:
[img]/ups/images/0547336001433755538900050.jpg[/img][img]/ups/images/0377274001433755537906637.jpg[/img][img]/ups/images/0266291001433755536797854.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր