211652_close_icon
views-count21449 դիտում article-date 15:30 08-06-2015

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ՝ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. ո՞ւր այցելեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանը և Գալուստ Սահակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հասարակական և քաղաքական գործիչ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման և օծման պաշտոնական արարողությունը: Ինչպես Եռաբլուրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սմբատ Այվազյանի հարազատները, մտերիմները, ընկերները, այդ թվում՝ մարտական և հասարակ քաղաքացիներ: Ներկա էր նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Գալուստ Սահակյանը իր խոսքում նշեց, որ Սմբատ Այվազյանը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց «Տիգրան Մեծ» ռազմական միավորում և բավականին լուրջ պայքար մղեց ղարաբաղյան ողջ պատերազմի ընթացքում: «Հպարտ անձնավորություն էր, ընկերասեր, հայրենասեր, դավաճանություն չհանդուրժող և քաղաքական տեսակետից և նաև զուտ մարդկային տեսակետից»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, համամիտ էր այն կարծիքին, որ մեծն Սևակի խոսքը վերաբերում է և Սպարապետին, և Մոնթեին, և Սմբատ Այվազյանին, այն է՝ ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավաքվածները մեկ բան էին շեշտում, որ Սմբատ Այվազյանն այն գործիչներից էր, որ չդավաճանեց իր գաղափարներին, հավատարիմ մնաց Հայոց անկախ պետականության կայացման, այդ թվում՝ բանակաշինության գործում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր