13-ամյա Շանթ Սարգսյանը՝ Երևանի շախմատի տղամարդկանց առաջնության 2015թ.-ի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվել է Երևանի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մրցաշարը:
9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել 13-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանը:
2-3 տեղերը 6.5-ական միավորով համապատասխանաբար բաժանել են Արամ Հակոբյանն ու Ռաֆայել Բակունցը:
Մրցաշարի կանոնադրության համաձայն, այս 3 շախմատիստներն էլ իրավունք են նվաճել մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2015թ.-ի առաջնության 1-ին խմբի մրցաշարին: