211652_close_icon
views-count1581 դիտում article-date 20:01 08-06-2015

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցները փոխգործակցության մեծ փորձ ունեն Ինտերպոլի գծով, սակայն անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները, անցնել ուղղակի աշխատանքի, մասնավորապես՝ թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների հակազդման, հետախուզվողների հայտնաբերման և էքստրադիցիայի ոլորտներում: Ջասիմ ալ Կասիմին Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի ուղերձը՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով, և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ հանցագործությունների համատեղ նախականխման և կանխարգելման ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես և հայ գործընկերներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքները, հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը բաց է գործընկերության և համատեղ աշխատանքի համար՝ ի շահ երկու երկրներում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության և քաղաքացիների անվտանգության ապահովման: Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր