211652_close_icon
views-count868 դիտում article-date 15:49 25-02-2024

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները

News.am-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորքերի հետ համատեղ ազգային բանակի խոշոր զորավարժությունները, հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«ՆԱՏՕ-ի ռազմական համատեղելիությունը կարևոր է արդյունավետ համագործակցության և ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Համակարգերի, ընթացակարգերի և հաղորդակցությունների համատեղելիության շնորհիվ դաշնակիցները կարող են արձագանքել սպառնալիքներին և գործողություններն իրականացնել ավելի արագ և արդյունավետ», - նշվում է զեկույցում։

Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 10 երկրի մոտ 20 հազար զինվոր և 3,5 հազար միավոր զինտեխնիկա։

Նմանատիպ նյութեր