211652_close_icon
views-count1634 դիտում article-date 23:43 09-06-2015

ՈւԵՖԱ-ն Նեյմարին ճանաչել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի լավագույն խաղացող

ՈւԵՖԱ-ն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին ճանաչել է Չեմպիոնների լիգայի 2014/2015 մրցաշրջանի փլեյ-օֆի լավագույն խաղացող: Մեկ այլ բրազիլացի՝ Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ Ադրիանոն ինը գոլով դարձավ խմբային փուլի լավագույն ռմբարկու՝ կրկնելով նախորդ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Տարվա լավագույն թիմ է ճանաչվել «Բարսելոնան»: Տարվա հանդիպումը՝ քառորդ եզրափակիչի «Բավարիա»-«Պորտու» պատասխան խաղը (6:1): Մրցաշարի լավագույն պահը՝ «Մոնակոյի» դարպասապահ Դանիել Սուբաշիչի սեյվը (տեսանյութում) Ալեքսիս Սանչիսի հարվածից հետո՝ «Արսենալի» հետ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր