44928 դիտում
00:46 10-06-2015
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Ռուսաստանից ժամանած 30-ամյա երիտասարդը Toyota-ով կողաշրջվել է և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Լեռնանիստ գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 200 LT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը վարչության պետի տեղակալի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության քննիչ Համլետ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան հողաթմբին բախվելու ժամանակ վարորդը մեքենայից դուրս է ընկել և նրա դին հայտնաբերվեց մեքենայից 10 մետր հեռավորության վրա:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած երիտասարդը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+