20865 դիտում
21:47 10-06-2015
Արտակարգ և առեղծվածային դեպք Վարդենիսում. 22-ամյա տղան հայտարարում է, որ 57-ամյա մայրը ինքնասպան է եղել հոր և եղբոր պատճառով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 9-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Կամո Ղարիբյանը և հայտնել, որ իր հայրը` 55-ամյա Գնել Ղարիբյանը և եղբայրը` 26-ամյա Կարեն Ղարիբյանն են եղել պատճառը, որ իր մայրը` 57-ամյա Սվետլանա Ղարիբյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ապրիլի 12-ին Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են որ (սուր էգզոգեն թունավորում, ուժեղ ներգործող նյութով, ներքին քիմիական այրվածք ախտորոշմամբ) իրենց մոտ է տեղափոխվել Ս. Ղարիբյանը:
Այդ օրը հիվանդանոց է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ Ս. Ղարիբյանը իրենց տան հացատանը աղաթթվի լուծույթ է խմել:
Նույն օրը բժիշկը տեղեկանք է ներկայացնում, որ հիվանդանոց տեղափոխվածը ի վիճակի չէ բացատրություն տալու: Ս. Ղարիբյանը, ում տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը` ապրիլի 17-ին մահանում է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործը ապրիլի 22-ին մերժվում է քննիչի կողմից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի հատկանիշներով:
Այսօր արդեն մահացածի որդու` Կ. Ղարիբյանի կողմից տված հայտարարության հիման վրա ոստիկանության Վարդենիսի բաժնում հետաքննություն է սկսվել:
Նմանատիպ նյութեր
117130 դիտում
23:46 25-03-2017
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 30-ամյա տղան հեռախոսով հոր հետ խոսելուց հետո ավտոտնակում ինքնասպան է եղել