211652_close_icon
views-count1328 դիտում article-date 13:18 11-06-2015

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե կոալիցիոն կառավարություն չձևավորվի

Թուրքիայում անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ի վիճակի չլինի խորհրդարան անցած մյուս 2 կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այդ մասին հայտարարել է ընտրություններում 10%-ի շեմը հաղթահարած աջ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Վերջինս առավել քիչ կրտսեր գործընկեր է համարվում Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում»կուսակցության համար: Հիշեցնենք, որ ԱԶԿ-ն կիրակի անցկացված ընտրությունների արդյունքում կորցրեց վերջին 13 տարիների իր առաջատարի կարգավիճակը՝ հավաքելով ձայների ընդամենը 40,9%-ը:

Նմանատիպ նյութեր