211652_close_icon
views-count1289 դիտում article-date 14:37 01-07-2015

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ը մերժել է Էրդողանի՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկը

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին դեմ է հանդես եկել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Բահչելին ասել է, որ խոսք անգամ լինել չի կարող կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով խորհրդարան անցան «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, Ազգային շարժում և Ժողովուրդերի դեմոկրատական կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր