3892 դիտում
15:33 14-09-2017
Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը պահանջում են վաղաժամկետ ընտրություններ անցկացնել
Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական ուժերը բանակցություններ են վարում՝ երկրում նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Յուլյա Տիմոշենկոն։
Աշնանից մեկնարկում է 2019 թվականին անցկացվելիք նախագահական, իսկ հետո խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, սակայն ընդդիմադիր ուժերը գտնում են, որ Գերագույն ռադայի անձնակազմն անարդյունավետ է աշխատում։ Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ փորձում են հասնել նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթին։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ դեմ է վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը՝ պարզաբանելով, որ դրանք կարող են խաթարել երկրում իրականացվող բարեփոխումները և ապակայունացնել իրավիճակը։
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
23:29 30-07-2019
Պետք է գումար խնայենք. Լուկաշենկոն չի պատրաստվում երկրում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել
991 դիտում
11:36 27-04-2023
«Ապրելու երկիրը» պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են