211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին

views-count1223 դիտում article-date 19:55 11-06-2015
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ կառավարության անդամներին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն` ի շահ մեր ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:

Նմանատիպ նյութեր