211652_close_icon

Վահան Տերյանի կյանքի` մինչ օրս ստվերի տակ գտնվող կամ միակողմանիորեն լուսաբանված էջերի մասին. տեսանյութ

views-count3885 դիտում article-date 18:08 11-06-2015
Ջավախքի «կը» բարբառային ճյուղի միջավայրում հասակ առած, իսկ այնուհետև ողջ գիտակցական կյանքը Ռուսաստանի խոշոր քաղաքներում ապրած Վահան Տերյանին հաջողվեց պոեզիա մուտք գործել մաքրամաքուր հայերենով: Փաստ է, որ ամենաինտելեկտուալ, ամենաշատ լեզուներ իմացող և գրական արևելահայերենը զարգացնող պոետին ծնեց հենց Ջավախքը: Ինչպե՞ս 20-ամյա երիտասարդ Տերյանը գրեց մի փոքրիկ բրոշյուր՝ «Մթնշաղի անուրջները», որը փոխեց գրականության ընթացքը, և գրականության նահապետները՝ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, այդ փոքրիկ գրքույկից հետո վերանայեցին իրենց լեզուն: Երևույթ, որը բացառիկ է համաշխարհային գրականության մեջ: Ինչու՞ Պողոս Մակինցյանի արխիվը, որտեղ պահպանվում են ինչպես Տերյանին, այնպես էլ Թամանյանին և այլ մեծերին պատկանող կարևորագույն փաստաթղթեր, մինչ օրս գտնվում է Մոսկվայում և Մակինցյանի ժառանգներն այն չեն տրամադրում Հայրենիքին: Այս, ինչպես նաև Վահան Տերյանի գրական, հասարակական-քաղաքական և ազգային գործունեության մինչ օրս ստվերի տակ գտնվող կամ միակողմանիորեն լուսաբանված էջերի մասին զրուցում ենք Տերյանի դուստր Նվարդի թոռ, գրականագետ, տերյանագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր