1179 դիտում
21:27 11-06-2015
Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում. Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայցվեցին Բրյուսելում
Հունիսի 10-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը, որին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առևտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների և ներդրումների գործակալությունը և Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունը:
Բելգիացի գործարարները և համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք մեր երկիրը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» թեմայով իր շնորհանդեսում բելգիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտի գրավչությունը, ներդրումային հնարավորությունները և համագործակցության հեռանկարները: «Շատ կարևոր միջոցառում էր Հայաստանի ներդրումային միջավայրը և հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և Բելգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ներդրումները խթանելու համար»,- կարևորելով համաժողովի արդյունքները, նշել է Արման Խաչատուրյանը:
Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը և Եվրոպական միությունում Հայաստանի առևտրական կցորդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
20971 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1153 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4627 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է