211652_close_icon
views-count1108 դիտում article-date 11:40 12-06-2015

Իրանը և «վեցյակը» չեն կարողանում վերջնական հայտարարի գալ Արաքիի միջուկային օբյեկտի հարցում. ՌԴ ԱԳՆ

Իրանին և «վեցյակին» հաջողվել է Վիեննայում մեկնարկած բանակցությունների հերթական փուլում որոշ փոխզիջումների գնալ և պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի Արաքի ծանր ջրի գործարանի հարցում: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Արաքիի հարցում հասկանում են, որ այդ օբյեկտը պետք է վերափոխվի, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչպես, ինչ միջոցներով: Ցավոք, մինչ օրս այդ հարցի շուրջ անլուծելի ու վիճարկելի հարցերի մի ամբողջ խումբ կա: Առանց այդ հարցերի պատասխանների մենք չենք կարող հասնել վցերջնական համաձայնության»,-մեջբերում է Ria Novosti-ն Ռյաբկովի խոսքը: Հիշեցնենք, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Միացյալ նահանգները բազմիցս է հայտարարել, որ ոչ մի պայմանով չի համաձայնվի բանակցությունների երկարաձգմանը:

Նմանատիպ նյութեր