211652_close_icon
views-count1029 դիտում article-date 12:24 13-06-2015

ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին

Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին, հաղորդում է Tass-ը: ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունը չի ցանկանում ոչ մի մակարդակով ներկայանալ ֆորումին: Պատճառը, աղբյուրի խոսքով, ուկրաինական ճգնաժամին Ռուսաստանի մոտեցումն է, որը նախորդ տարի անցկացված ֆորումից հետո ավելի ագրեսիվ է դարձել:

Նմանատիպ նյութեր