211652_close_icon
views-count1775 դիտում article-date 12:37 13-06-2015

Պուտինն ու Էրդողանը Բաքվում դռնփակ հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել: Հանդիպումը եղել է դռնփակ, հաղորդում է Ria Novosti-ն: Ռուսաստանի կողմից հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Հանդիպման մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ վերջիններս Ադրբեջանում մասնակցել են երեկ Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա չի եղել Եվրամիության անդամ պետություններից և ոչ մեկը:

Նմանատիպ նյութեր