211652_close_icon
views-count420 դիտում article-date 11:29 13-06-2015

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական է տվել` իր կրթական փաստաթղթերի կեղծման պատճառով: Լրագրողների հետ զրույցում Գաբուրիչը պատմել է, որ իրեն երեկ դատախազություն են կանչել կրթական փաստաթղթերը կեղծելու գործով` նշելով, որ դա տեղի է ունեցել մի շարք պաշտոնյանների հրաժարականի անհրաժեշտության մասին իր կոչերից հետո: «Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ: Երկիրը քաղաքական համակարգի փոփոխության կարիք ունի», - հայտարարել է նա:

Նմանատիպ նյութեր