211652_close_icon
views-count958 դիտում article-date 15:43 10-02-2023

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է իր հրաժարականի մասին: Տեղեկացնում են մոդովական ԶԼՄ-ները։

«Այս կառավարության ղեկավարումից մեկուկես տարի հետո եկել է ժամանակը հայտարարելու իմ հրաժարականի մասին այս պաշտոնից»,- ասել է նա ճեպազրույցում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է այս պաշտոնում և թվարկել իր կաբինետի ձեռքբերումները։ «Ես հեռանում եմ իրագործվածության զգացումով և հանգիստ սրտով: Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ եմ անում ձեզ մնալ համերաշխ՝ Մոլդովան եվրոպական պետություն դարձնելու անդառնալի գործընթացում»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր