211652_close_icon
views-count3575 դիտում article-date 17:28 13-06-2015

33-ամյա Արմանը ընկերների հետ բռնությամբ դպրոցի մոտից առեւանգել է համագյուղացուն, սակայն օգնության են հասել ոստիկանները

33-ամյա Արման Չատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցին հարակից մայթում, նախնական համաձայնության գալով Կարո Ղազարյանի և Յուրիկ Խառատյանի հետ, համագյուղացի Հրանուշ Վարդանյանին ամուսնության նպատակով առևանգելու հարցում հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Կարո Ղազարյանի հետ մոտեցել են Հրանուշ Վարդանյանին և բռնություն գործադրելով` ձեռքերից ու մարմնից քաշելու, հրելու միջոցով նրան իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա» մակնիշի 22 RR 722 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, որտեղ Արման Չատինյանը Հրանուշ Վարդանյանի դիմադրությունը ճնշելու համար բռնել է վերջինիս ձեռքերը, ապա փակել բերանը, իսկ Յուրիկ Խառատյանը վարել ավտոմեքենան, սակայն ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների կողմից հետապնդվել են և ավտոմեքենան կանգնեցվել է: Տղաների դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկավավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր