1701 դիտում
12:24 14-06-2015
Աշխատանքային հանդիպում ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցում
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանն ու Տիգրան Ստեփանյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մասիսի տարածաշրջանի 9 համայնքների ԲՀԿ-ական ղեկավարները։
Քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրներ։ Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության այն առաջարկները, որ ուղղվել են թե՜ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ թե՜ կառավարությանը, ինչի կիրառումը հնարավորություն կտա չբարձրացնել էլեկտրաէներիգայի սակագինը։ ԲՀԿ-ական համայնքապետերը բարձրացրել են համայնքներին հուզող մի շարք հարցեր՝ հիմնականում գյուղատնտեսական ոլորտին առնչվող։ ԲՀԿ ակտիվի հետ քննարկվել է նաեւ առկա սոցիալ-տնտեսական խնդիրներն ու ներկայացվել դրանք լուծելու՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված օրենսդրական եւ այլ կարգի լուծումները։
ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է ԲՀԿ Արմավիրի կառույցի հետ։
Նմանատիպ նյութեր
944 դիտում
23:00 28-05-2015
Հանդիպում՝ ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցում
1621 դիտում
22:12 14-07-2015
Հանդիպում Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցում
1418 դիտում
23:29 15-07-2015
Հանդիպում` ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում
Այս բաժնից
607 դիտում
18:15 22-10-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին
478 դիտում
18:09 22-10-2024
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին