211652_close_icon
views-count36366 դիտում article-date 21:03 22-10-2024

Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ հայտնաբերել են Երևանում 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարների նկատմամբ վանդալիզմ իրականացնող կնոջը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Երևան քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել օրեր առաջ Oragir.news լրատվամիջոցում հրապարակված լուրի գլխավոր հերոսին, ով վանդալիզմ էր իրականացրել Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Գ․-ն է։ 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը կազմված փաստաթղթերով ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում ջնջել են պատերազմում զոհված հերոսների նկարները:

Հերոսների նկարների կողքին գրված է «Հիշենք մեր հերոսներին», որը ևս ջնջել են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր