211652_close_icon
views-count1146 դիտում article-date 09:24 15-06-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին. «Հարգելի պարոն Ուսուպաշվիլի, Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր