211652_close_icon
views-count1394 դիտում article-date 18:59 09-01-2015

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին: «Խոր վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7-ին Փարիզում՝ «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանքներիս հավաստիքը»: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր