211652_close_icon
views-count5414 դիտում article-date 10:09 15-06-2015

Ֆիլիպինցի ջրացատկորդների խիստ անհաջող ցատկերը համացանցի հիթն են դարձել. տեսանյութ

Հարավ-Արեւելյան Ասիայի Խաղերի ընթացքում ֆիլիպինցի երկու ջրացատկորդ ցուցադրել են այդ մարզաձեւի պատմության ամենավատ արդյունքները: Ջոն Էմերսոն Ֆաբրիգան եւ Ջոն Դավիթ Պաոյան իրենց ցատկերի համար մրցավարներից ստացել են 0.0 միավոր, ինչը ծիծաղ է առաջացրել հանդիսականների մոտ, սակայն տխրեցրել է Ֆիլպինների ջրային մարզաձեւերի ասոցիացիայի նախագահ Մարկ Ջոզեֆին: «Նրանք երիտասարդ են, սրանք նման մակարդակում իրենց առաջին մրցելույթներն էին, այնպես որ մենք հրաշք ցատկեր չէինք սպասում: Ես զարմացած չեմ նրանց մրցելույթներով: Այդ մարզաձեւին հատկացվող գումարները մարզիկների ցույց տված արդյունքների համեմատ ավելի չնչին են: Ինչ վերաբերում է համացանցի հերոսներ դարձած մարզիկներին, ապա նրան նշել են, որ ընդամենը չորս օր են կարողացել հատկացնել ջրացատկի մրցումների նախապատրաստական փուլին, քանի որ իրենց հիմնական մարզաձեւը` սինխրոն ջրացատկն է: Նշենք, որ ընդամենը 5 օրում ջրացակորդների արտառոց ցատկերը համացանցում դիտել են մոտ 10 մլն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր