211652_close_icon
views-count1202 դիտում article-date 13:56 15-06-2015

Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այն կարծիքն է հայտնել, թե եվրագոտուց Հունաստանի դուրս գալը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ինչպես տեղեկացնում է «pronedra.ru»-ն, անդրադառնալով Աթենքի հնարավոր դուրս գալուն, Շուլցը նշել է, որ Գերմանիայի համար դեպքերի նման ընթացքը անմիջաբար վտանգ չի ներկայացնում։ Սակայն G7-ում Գերմանիայի գործընկերների համար, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ: Շուլցը բացատրել է, որ շաբաթ և կիրակի օրերին Բրյուսելում տեխնիկական մակարդակով անցկացված բանակցությունները ոչ թե դադարեցվել են, այլ կասեցվել: Եվրախորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ այս շաբաթվա ընթացքում բանակցային կողմերին կհաջողվի հաղթահարել բոլոր տարաձայնությունները։

Նմանատիպ նյութեր