211652_close_icon
views-count3783 դիտում article-date 14:17 15-06-2015

Բաքու-2015. Հունահռոմեական ոճի ըմբիշները բարձր տրամադրությամբ կվերադառնան Երեւան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքվից այս գիշեր կվերադառնան հայրենիք: Նրանք բարձր տրամադրությամբ ու հպարտությամբ ոտք կդնեն մայրհողին, քանզի բոլոր չորս մարզիկները մարտական տրամադրությամբ ելան ասպարեզ ու լիովին դրսևորեցին իրենց ունակությունները: Անկաշկանդ գործուղություններով [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56393/]մրցագորգ ելավ[/url] մեր անվանի Ռոման Ամոյանը (59կգ): Դժգոհելու տեղիք չտվեց նաևԿարապետ Չալյանը(75կգ), որը մեկնարկում պարտվեց դանիացի հեղինակավոր մրցակցին: Լիովին գոհացրեց Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Նրա առջև զենքերը վայր դրեցին Լիտվայի (5:5), Չեխիայի (8:1), Ադրբեջանի (9:0) պատվիրակները: Եռանդուն գրոհներով ու գործողություններով տոնած տպավորիչ հաղթանակները խլել էին Մաքսիմ Մանուկյանի ուժերը: Սա պարզորոշ երևաց կիսաեզրափակիչում ուկրաինացու դեմ պայքարում: Սկզբում հանդիպումը 4:0 հաշվով գլխավորում էր մեր ըմբիշը: Ապա զգացնել տվեց բացահայտ հոգնածությունը, որի հետևանքով ուկրաինացին շահեց 12 միավոր: Իսկ բրոնզի համար թուրք մրցակցի դեմ գոտեմարտում բացահայտ դրսևորվեց մրցավարական կողմնակալությունը (0:3), որի հետևանքով հայ վարպետը զրկվեց պատվանդանին արժանիորեն կանգնելու հնարավորությունից: Կողմնակալ մրցավարության հետևանքով տուժեցին նաև Ռոման Ամոյանը և Միհրան Հարությունյանը (66 կգ): Վերջինս մեծ առավելությամբ հաղթել էր իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացիԿոնստանտին Ստասին (8:0), սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1), կիսաեզրափակիչում՝ ադրբեջանցի Հասան Ալիևին (8:5) ու մտել էր վճռական փուլ: Ոսկու համար պայքարում մեր ըմբիշը 0:3 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին: Միհրան Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը, դարձավ Եվրոպայի մարզական առաջին խաղերի փոխչեմպիոն և պարգևատրվեց արծաթե մեդալով: Սա մեր պատվիրակության հաշվին գրանցված առաջին մեդալն է: Այսօր մրցավայր մեկնեց ազատ ըմբշամարտի մեր հավաքականը, որը համալրված է վեց մարզիկով:Նրանք մրցագորգ կելնեն հունիսի 17-ին և 18-ին: Տեղեկացնենք, որ արդեն մրցավայրում են մեր վեց բռնցքամարտիկները: Նրանց մրցումները կանցկացվեն հունիսի 16-ից 27-ը, իսկ այսօր հայաստանցի մասնակիցները ազատ են մրցումներից:

Նմանատիպ նյութեր