211652_close_icon
views-count4739 դիտում article-date 22:03 20-05-2016

Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին. ֆոտոշարք, տեսանյութ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին՝ հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում` Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: «Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,- նշել է մարզիչը: Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 25-ին: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքիսմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր