1346 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝
քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովմանը: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել կենտրոնական և երկրորդական փողոցների ծաղկապատման աշխատանքներին:
Վարչական շրջաններում խոտածածկ տարածքների, ինչպես նաև աղբամաններում աղբի այրման դեպքերի վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել և հատուկ հսկողության
սահմանել՝ մեղավորներին հայտնաբերելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 54 վարչական արձանագրություն է կազմվել: Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքները չկատարելու համար էլ 25
վարչական արձանագրություն է կազմվել:
Նմանատիպ նյութեր
1140 դիտում
15:45 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
1688 դիտում
21:35 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»