211652_close_icon
views-count8429 դիտում article-date 23:00 15-06-2015

Ավտովթար Սյունիքի մարզում. «ԱՁ» տնօրենը Ford Transit-ով գլորվել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 51-ամյա Կարինե Համբարձումյանը իր վարած Fօrd Transit մակնիշի 34 DQ 840 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Գորիս ավտոճանապարհի 128-րդ կմ հատվածում ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Կ. Համբարձումյանն աշխատում է «Կարինե Համբարձումյան» ԱՁ-ի տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր