1520 դիտում
10:14 16-06-2015
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկն էլ ՀԷՑ–ի հաշվին նաիրիտցիներին տված աշխատավարձն է. ՀԺ
«Էլէներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:
ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է: Մինչ այժմ խոսվում է, որ «Նաիրիտի» ունեցած պարտքը ձևավորվել է ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց վճարումներ չիրականացնելու պատճառով: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, պարտքի մեծ մասը ձևավորվել է այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար:
Թե որքա՞ն գումար է հատկացրել ՀԷՑ-ը, դրանով քանի՞ ամսվա պարտք է փակվել առայժմ անհայտ է: Բայց ՀԷՑ-ի տված պարտքը հետագայում չի մարվելու և ըստ ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հիմնավորումների, ամբողջ ծավալով ներառվելու է սակագնի մեջ: Ստացվում է, որ կառավարությունը նաիրիտցիներին ունեցած պարտքի մի մասը փակելու է հոսանքի սակագինը բարձնելու հաշվին: Այսինքն կառավարությունը մի ձեռքով աշխատավարձ է տալիս նաիրիտցիներին, մյուս ձեռքով ամբողջ հանրությունից, այդ թվում նաև նույն նաիրիտցիներից ետ տանում այդ գումարը սակագնի բարձրացման շնորհիվ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
09:46 15-04-2015
ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար. Ժողովուրդ
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը