211652_close_icon
views-count1773 դիտում article-date 10:23 16-06-2015

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնելու մտադրություն չունի. Ժողովուրդ

«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի: Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը: «Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ–ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝12 տոկոսով: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր