40126 դիտում
23:01 13-11-2015
Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար ո՞ւմ է նվիրատվություն կատարում
«Հայաստան» Համահայկական հիմնադրամը տեղեկացնում է.
Ուրախությամբ հայտնում ենք, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը:
Բարերարի առատաձեռն նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում:
"Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին",- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
10:23 16-06-2015
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնելու մտադրություն չունի. Ժողովուրդ
43666 դիտում
09:04 07-06-2018
Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը կուսակցություն է հիմնադրելու․ «Փաստ»