43666 դիտում
09:04 07-06-2018
Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը կուսակցություն է հիմնադրելու․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ:
Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից:
Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:
Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2570 դիտում
08:30 18-11-2015
Խաչատուր Սուքիասյանի՝ կուսակցություն հիմնադրելու մասին. «Ժողովուրդ»
1773 դիտում
10:23 16-06-2015
Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնելու մտադրություն չունի. Ժողովուրդ
40123 դիտում
23:01 13-11-2015
Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար ո՞ւմ է նվիրատվություն կատարում
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»