14294 դիտում
15:04 16-06-2015
Գոնե հարգենք պետական խորհրդանիշները, որոնց համար շատ հայորդիներ կյանք զոհեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 15-ին, Հայաստանում նշվում էր Պետական խորհրդանիշների՝ ՀՀ դրոշի, զինանշանի և օրհներգի օրը:
Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, Արցախն ազատագրել ենք հենց այդ խորհդանիշների ուժին հավատալով և երբ ադրբեջանցի բաշիբոզուկներից ազատագրվեց Շուշին, առաջինը Հայոց եռագույնը ծածանվեց այնտեղ: Երբ Հայաստանում համապետական ու տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում, թեկնածուներն իրենց գովազդային մեծադիր նկարները պարտադիր այնպիսի ֆոնի վրա են տեղադրում, որ երևան հայոց զինանշանը և եռագույնը:
Այսօր՝ հունիսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպիսի «բարվոք» վիճակում է Աջափնյակ վարչական շրջանում ծածանվում եռագույնը: (խոսքը Երևանից Աշտարակ տանող ավտոճանապարհի՝ Կարմիր խաչի հարևանությամբ անցնող ճանապարհահատվածի մասին է):
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
12:01 24-04-2020
Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը. Մխիթարյանի գրառումը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
8912 դիտում
22:15 07-02-2021
Մարգարիտ Եսայան. Տղերքին զոհեցին, որ թուրքի հետ քիրվայություն անեն